ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Собачье сердце» («Շան սիրտը») վիպակից «Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին» արտահայտությամբ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին արած հայտարարությանը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կենսականորեն անհրաժեշտ չի համարում 102-րդ ռուսական ռազմաբազայի ներկայությունը, բայց դրա դուրսբերման հարցը դեռ չի բարձրացրել։ Նաև հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները չեն առարկի, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան։
«Միևնույն ժամանակ, Երևանը պատրաստ է քննարկել դրա հետագա ներկայությունը, եթե Մոսկվան ցանկանա պահպանել ռազմական օբյեկտը»,- նշել էր Փաշինյանը։
««Դուք տղամա՞րդ եք, թե՞ կին» (Բուլգակով, «Շան սիրտը»)»,-նշել է Զախարովան ի պատասխան: