Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի Ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին պայծառափայլություն Ջամալ Ալ Մուսավին:

Նրան դիմավորել և անմար կրակի մոտ է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՑԹԻ-ի տարածած հաղորդագրությունից, Ալ Մուսավին ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, ապա շրջել հուշահամալիրի տարածքում: Էդիտա Գզոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությունն ու դրա նշանակությունը հայերի համար: Թանգարանում օմանցի հյուրին Հայոց ցեղասպանության պատմությունն ու առանձին դրվագներ է ներկայացրել էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանը:

Շրջայցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում, ապա ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակվել են գիրք-նվերներով:Ջամալ Ալ Մուսավին Հայաստանում է ԿԳՄՍ նախարարության հրավերով՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության շրջանակում:

—00—ՄԱ

Leave a comment