Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի Պետստանդարտի ռեեստրին։
Ըստ աղբյուրի տվյալների՝ հայկական «ՄԱՊ» ՓԲԸ արտադրության 8-ամյա «Երևան 2800» կոնյակը ճանաչվել է «վտանգավոր արտադրանք»՝ դաբաղանյութերի զանգվածային խտության ցուցանիշի անհամապատասխանության պատճառով։
Նշվում է, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով արգելվել է ապրանքի իրացումը, ներկրումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» ևս կասեցրել էր Հայաստանից ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը Ռուսաստանում։