Ուրբաթ գիշերը Թուրքիայի Մերսին նավահանգստում էթիլ ակրիլատի քիմիական նյութի արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով 35 աշխատող է տուժել, հայտնել են նահանգային իշխանությունները։
Դեպքը տեղի է ունեցել Մերսինի միջազգային նավահանգստում։
Ծանր տեխնիկայի կոնտեյների վրա շրջվելու հետևանքով տեղի է ունեցել արտահոսք, ենթադրաբար էթիլ ակրիլատի, որը օդում ուժեղ հոտ է առաջացրել։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության մասնագետները որևէ բացասական ազդեցություն չեն գրանցել։
Կոնտեյները շուտով տեղափոխվել է մեկուսացված վայր։ Տուժած աշխատողների առողջական վիճակը նորմալ է, բայց նրանք շարունակում են մնալ բժշկական հսկողության տակ։