Երևանի նախկին փոխքաղաքապետից կբռնագանձվի 20-ից ավելի գույք, 230 մլն դրամ. դատախազություն

https://arm.sputniknews.ru/20260904/erevani-nakhkin-pvokhqaghaqapetic-kbrnagandzvi-20-ic-aveli-gujq-230-mln-dram-datakhazutjun-106466348.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_3a5c119fc6f810e061ee35126eff39ac.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, բռնագանձում, հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան

հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, բռնագանձում, հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության հերթական հայցադիմումը:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույք, ինչպես նաև շուրջ 230 մլն դրամ: Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Դատախազության հայցադիմումի համաձայն՝ գումարներն ու շարժական և անշարժ գույքը պետք է բռնագանձել նաև Կարեն Դավթյանին փոխկապակցված անձանցից:
Այսպիսով, պահանջվում է բռնագանձել.

14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,
8 տրանսպորտային միջոց,
10 իրավաբանական անձանցում մասնակցություն,
105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Հավելենք, որ Կարեն Դավթյանը Երևանի քաղաքապետի տեղակալ է եղել 2006-2009 թվականներին։ Աշխատանքից ազատվելուց հետո՝ 2009 թ. նոյեմբերին, նա նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Այստեղ պաշտոնավարել է մինչև 2013 թվականի մայիսի 30-ը:

Leave a comment