Բաքվում հայ գերիների խшչի դшջվшծքները шյրել հեռшցրել են․ Սիրանուշ Սահակյան

Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները, տարաբնույթ զեկույցներում կան այս մասին արձանագրումներ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ գերիներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը։ Եղել են դեպքեր, երբ արձանագրել ենք, որ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ նման փաստերն արդեն իսկ վկայում են, որ քրիստոնյա լինելն ավելի խոցելի է և քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է երկխոսությունն Ադրբեջանի հետ։

Leave a comment