https://arm.sputniknews.ru/20260904/hhum-ogvostvosin-benzini-dizvareliqi-u-meqenaneri-gazi-gnern-atshel-en-vitshakagrutjun-106464945.html
ՀՀ–ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն
ՀՀ–ում օգոստոսին բենզինի, դիզվառելիքի ու մեքենաների գազի գներն աճել են. վիճակագրություն
Sputnik Արմենիա
Միգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T12:59+0400
2026-09-04T12:59+0400
2026-09-04T12:59+0400
գներ
գնաճ
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97704508_0:78:1600:978_1920x0_80_0_0_9dce8e1a67003a2016686d4b6ec8471b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 4.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.2%: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։Նշված ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ:2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ գների ամենից մեծ աճն արձանագրվել է կաթնամթեր ու պանիր` 11.8 %, օղի` 11%, միս` 10.8% և միրգ` 10.5%, ապրանքախմբերում։ Գների մեծ աճ է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` ձու` 27.4%, տավարի միս` 22.6%, գառան, ոչխարի միս` 15.5 %, կակաո` 18.2%։ Գները նվազել են թարմ իշխան ձկան` 12.7 %, բրնձի` 4.7%, լոբու` 4.5%, ոսպի` 3.2 % դեպքում։ Միգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։ Ամենից մեծ գնանկումը եղել է ծիրանի` 46.4 %, կանաչ լոբու` 43.5, լոլիկի` 39.9 %, կարտոֆիլի` 34.5 %, պղպեղի` 33 %, դեղձի` 31.2 %, վարունգի` 30.4 % դեպքում։ Գներն անհամեմատ բարձր են եղել մանդարինի դեպքում (21.2 %)։Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորը» այս տարվա մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում` միրգ–բանջարեղենի արտահանումը Ռուսաստան։ Արդյունքում, չարտահանված ապրանքների մեծ ծավալները հայ տնտեսվարողները ստիպված էին իրացնել հիմնականում տեղական շուկաներում։Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում սակագներն աճել են 2.8%–ով:Այս տարվա օգոստոսին բենզինի գները բարձրացել են 11 %–ով, դիզելային վառելիքինը` 25 %–ով, իսկ հեղուկ ածխաջրածիններինը (բութան, պրոպան և այլն)` 23.6 %–ով։ Նշենք, որ այս պահին հայաստանյան լցակայաններում բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 550 դրամով, իսկ պրեմիումը` 580 դրամով։ Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա օգոստոսին գինը կազմել է 230–240 դրամ։ 2026թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 365.5 դրամ (2025թ. օգոստոսին այն կազմել է 383.2 դրամ):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97704508_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b55ff1a884d41f4446d30f5ebfc0fabe.jpg.webp
գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն
գներ, գնաճ, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), տնտեսություն
Միգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ:
2026թ. օգոստոսը 2025թ. օգոստոսի նկատմամբ գների ամենից մեծ աճն արձանագրվել է կաթնամթեր ու պանիր` 11.8 %, օղի` 11%, միս` 10.8% և միրգ` 10.5%, ապրանքախմբերում։
Գների մեծ աճ է արձանագրվել հետևյալ ապրանքատեսակներում` ձու` 27.4%, տավարի միս` 22.6%, գառան, ոչխարի միս` 15.5 %, կակաո` 18.2%։ Գները նվազել են թարմ իշխան ձկան` 12.7 %, բրնձի` 4.7%, լոբու` 4.5%, ոսպի` 3.2 % դեպքում։
Միգ–բանջարեղենի շուկայում գներն անկումային են եղել։ Ամենից մեծ գնանկումը եղել է ծիրանի` 46.4 %, կանաչ լոբու` 43.5, լոլիկի` 39.9 %, կարտոֆիլի` 34.5 %, պղպեղի` 33 %, դեղձի` 31.2 %, վարունգի` 30.4 % դեպքում։ Գներն անհամեմատ բարձր են եղել մանդարինի դեպքում (21.2 %)։
Կոմիտեի հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 2.4%–ով: Այս շուկայում կրկին առաջատարը ոսկերչական զարդերն են, որտեղ գները աճել են 25.3 %–ով, իսկ ամենից մեծ նվազումն արձանագրվել է սիրողական այգեգործության բնագավառում` 12.6 %։
Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում սակագներն աճել են 2.8%–ով:
Այս տարվա օգոստոսին բենզինի գները բարձրացել են 11 %–ով, դիզելային վառելիքինը` 25 %–ով, իսկ հեղուկ ածխաջրածիններինը (բութան, պրոպան և այլն)` 23.6 %–ով։
Նշենք, որ այս պահին հայաստանյան լցակայաններում բենզինի ռեգուլյար տեսակը վաճառվում է 550 դրամով, իսկ պրեմիումը` 580 դրամով։ Ինչ վերաբերում է հեղուկ գազին, ապա օգոստոսին գինը կազմել է 230–240 դրամ։
2026թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 365.5 դրամ (2025թ. օգոստոսին այն կազմել է 383.2 դրամ):