Բաքվի բանտում հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչով դաջվածքները․ Սահակյան

https://arm.sputniknews.ru/20260904/baqvi-bantum-haj-gerineri-mashkic-ajrelvov-heracvel-en-khachvov-dajvatsqnery-sahakjan-106464462.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սիրանուշ սահակյան, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ, խոշտանգում

սիրանուշ սահակյան, բաքու, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայ գերիներ, անհետ կորածներ, խոշտանգում

Բաժանորդագրվել

Սահակյանի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը։ Կամ, թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը կամ եղել են դեպքեր, երբ հարկադրել են Ղուրան ընթերցել»,- նշեց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ այս ամենն արձանագրվել է նաև միջազգային զեկույցներում։

Սահակյանի խոսքով՝ այս ամենը վկայում է, որ քրիստոնյա լինելը Բաքվի բանտում ավելի խոցելի է և միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը դժվարացնում է նաև քաղաքակրթական երկխոսությունն Ադրբեջանի հետ։

Նա անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին Բաքվում պահվող հայ գերիների կրոնական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, որոնք դատապարտում են ու մտահոգություններ են հայտնում։ Օրինակ, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն հստակ խոսում է հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ, ԱՄՆ կրոնական հարցերով զբաղվող արտաքին հանձնաժողովը ևս իր տարեկան զեկույցում ուղիղ անդրադարձ է կատարել Բաքվում գտնվող գերիների կրոնական իրավունքների, ազատությունների խախտումների դրվագներին։

Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:

Leave a comment