Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում

Բրազիլական «Սանթոսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռոբինյո Ժունիորը կարիերան կշարունակի իտալական «Ջենոայում», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իտալիայի Ա Սերիայի ներկայացուցիչը մեկ մրցաշրջանով վարձակալել է 18-ամյա բրազիլացի ֆուտբոլիստին։

«Սանթոսի» գլխավոր թիմում Ռոբինյո Ժունիորն անցկացրել է 27 հանդիպում ու կատարել մեկ գոլային փոխանցում։ Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում բրազիլացու տրանսֆերային արժեքը։ Նա Բրազիլիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի», իտալական «Միլանի» ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ռոբինյոյի որդին է։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment