ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը կրկին միացել է միասնական էներգահամակարգին (PAN.am)

2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների հաջող ավարտից հետո՝ սեպտեմբերի 1-ին, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Վերանորոգման ընթացքում իրականացվել է մոտ 20 կարևոր միջոցառում՝ ուղղված էներգաբլոկի հուսալիության, անվտանգության և արդյունավետ շահագործման բարձրացմանը։

Վերանորոգման աշխատանքները տևել են 153 օր` գրաֆիկին համապատասխան։

Ներկայում էներգաբլոկը գործում է բնականոն ռեժիմով, հզորության աստիճանական բարձրացումն իրականացվում է սահմանված տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։

ՀՀ-ն հայտարարել է նոր մոդուլային ատոմակայան կառուցելու մտադրության մասին, որի շուրջ բանակցում է տարբեր երկրների հետ:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա նշել է, որ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ տեղակայելու ծրագրերը կարող են վերանայվել՝ նախապատվությունը տալով գիգավատտ հզորությամբ ռեակտորներին։ Նախատեսվում է այս հարցի շուրջ քննարկում անցկացնել Հայաստանում։

Leave a comment