Կրասնոդարն ու Բաշկորտոստանը հարձակման են ենթարկվել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի  «Լուկօյլ» նավթամբարն ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։ Վնասվել են մի քանի բնակելի շենքերի պատուհաններ, որոշ դեպքերում հրդեհներ են բռնկվել, բայց արագ մարվել են։

Սոչիի «Լուկոյլ» նավթամբարը հարձակման է ենթարկվել։

Բաշկորտոստանի Ստերլիտամակ քաղաքի վրա նույնպես անօդաչու թռչող սարքեր են հարձակվել։ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանը հրդեհվել է։ Հարված է հասցվել նաև «Ավանգարդ» դաշնային պետական ​​ձեռնարկությանը։

Leave a comment