2026 թվականի ամառը Ֆրանսիայում կլինի երկրի օդերևութաբանական պատմության մեջ ամենատաքը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Մոնիկ Բարբուն։
«Մենք ապրել ենք 1900 թվականից ի վեր անցկացվող օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենատաք ամառը», – նրա խոսքերը մեջբերել է BFM-TV-ն։
Այս տարի Ֆրանսիայում երեք ամառային շոգ ալիքներ տևեցին ընդհանուր առմամբ ռեկորդային 53 օր։ 2022 թվականին այդ թիվը կազմել է 33 օր։
Նախկինում Ֆրանսիայում ամենատաք ամառը համարվում էր 2003 թվականի ամառը։