Թրամփը ցանկանում է խուսափել Իրանի հետ պատերազմի սրացումից մինչև ԱՄՆ ընտրությունները․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները, այդ թվում՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փորձում են թույլ չտալ Իրանի հետ պատերազմի հետագա սրացումը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանխելու գաղափարը, հաղորդում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ վարչակազմը հույս ունի նվազագույնի հասցնել հանրապետականների հնարավոր ընտրական կորուստները։ Սակայն այս ռազմավարությունն արդեն դժվարությունների է բախվում ԱՄՆ-Իրան վերսկսված ռազմական գործողությունների ֆոնին։

Առայժմ Վաշինգտոնը մտադիր է կենտրոնանալ հիմնականում պատժամիջոցների, տնտեսական ճնշման և Հորմուզի նեղուցի շրջափակման վրա՝ ձգտելով ստիպել Թեհրանին զիջումների գնալ ապագա բանակցությունների դեպքում։

Ռազմական գործողությունների հնարավոր դադարը նաև թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին համալրել իրենց զգալիորեն սպառված զինամթերքի պաշարները։

«Ռոյթերսի» տվյալներով՝ ընտրություններից հետո վարչակազմը կարող է քննարկել Իրանի դեմ ավելի հզոր ռազմական հարվածներ։ Սակայն դեռևս վերջնական որոշում չկա, և լիարժեք պատերազմին վերադառնալը անխուսափելի չի համարվում։

Leave a comment