https://arm.sputniknews.ru/20260903/vov-e-gaji-gvortsarani-sepakanatery-ev-inch-kap-uni-azh-nakhkin-patgamavvor-hajk-sargsjani-het-106419996.html
Ով է «Գաջի գործարանի» սեփականատերը և ինչ կապ ունի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ
Ով է «Գաջի գործարանի» սեփականատերը և ինչ կապ ունի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել 1997թ․ սեփականաշնորհման գործարքն անվավեր ճանաչելու համար։ 03.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-03T12:41+0400
2026-09-03T12:41+0400
2026-09-03T12:41+0400
հայաստան
գործարան
փայլակ հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95386077_0:0:1501:844_1920x0_80_0_0_b7571540f5a877a389e2ea548eef7463.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. «Գաջի գործարանի» սեփականատեր 50-ամյա Արմեն Քալանթարյանը, պարզվում է, սկանդալային օֆշորային գործով ունեզրկված Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբոր որդին է (ընտանիքում երկու ազգանուն ունեն. խմբ․)։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։Օրերս դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Գաջեգործ» ՓԲԸ-ի՝ (ներկայում՝ ԲԲԸ. խմբ․) 1997 թվականի սեփականաշնորհման գործարքը։Թերթը գրում է, որ «Գաջեգործը» նախկինում պատկանել է Փայլակ Հայրապետյանին, այժմ պատկանում է Հայրապետյանի եղբոր` Քալանթարյանների ընտանիքին։Քալանթարյանների ընտանիքի անունը ժամանակին կապվում էր Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ․ Միշա Հայրապետյանի (ինքնասպանություն գործած. խմբ․) դուստրը նախկինում ամուսնացած է եղել Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի («Գոնսալես» մականունով. խմբ․) հետ։«Այս ընտանիքի մյուս դուստրն էլ ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող». խմբ․) կինն է: Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքը իշխանամետ գործարարների ճամբարից է, նրանք ընդդիմադիր շրջանակների հետ առնչություններ չունեն»,- գրում է թերթը։Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը 7 եղբայրներից մեկն է, ում պատկանում էր Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աերացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «BMW» խանութների ցանցը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման և այլն։ Ըստ բաց աղբյուրների՝ Փայլակ Հայրապետյանը 2011 թվականին գրավադրել է իր ընկերությունները Ամերիաբանկում՝ ստացած 10 700 000 ԱՄՆ դոլարը տրամադրելով գործարար Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում ադամանդի գործ հիմնելու նպատակով։ Չկատարելով վարկային պարտավորությունները՝ Աշոտ Սուքիասյանը նախընտրել է փախչել՝ կանգնեցնելով Փայլակ Հայրապետյանին սնանկության եզրին։ «Հետքը» պարզել էր, որ Աշոտ Սուքիասյանի` Կիպրոսում գրանցված ընկերությունն ուներ ևս երկու բաժնետեր, ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Աշոտ Սուքիասյանը 2014 թվականի հունիսի 18-ին Հայաստանի գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարել էր, թե ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր ոտնձգություններից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95386077_56:0:1389:1000_1920x0_80_0_0_bfc61e0d3f878c2b2ff3caa22bd36875.jpg.webp
հայաստան, գործարան, փայլակ հայրապետյան
հայաստան, գործարան, փայլակ հայրապետյան
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատախազությունը հայցադիմում է ներկայացրել 1997թ․ սեփականաշնորհման գործարքն անվավեր ճանաչելու համար։
Օրերս դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Գաջեգործ» ՓԲԸ-ի՝ (ներկայում՝ ԲԲԸ. խմբ․) 1997 թվականի սեփականաշնորհման գործարքը։
Թերթը գրում է, որ «Գաջեգործը» նախկինում պատկանել է Փայլակ Հայրապետյանին, այժմ պատկանում է Հայրապետյանի եղբոր` Քալանթարյանների ընտանիքին։
Քալանթարյանների ընտանիքի անունը ժամանակին կապվում էր Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ․ Միշա Հայրապետյանի (ինքնասպանություն գործած. խմբ․) դուստրը նախկինում ամուսնացած է եղել Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի («Գոնսալես» մականունով. խմբ․) հետ։
«Այս ընտանիքի մյուս դուստրն էլ ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի («Շիշ բռնող». խմբ․) կինն է: Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքը իշխանամետ գործարարների ճամբարից է, նրանք ընդդիմադիր շրջանակների հետ առնչություններ չունեն»,- գրում է թերթը։
Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանը 7 եղբայրներից մեկն է, ում պատկանում էր Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աերացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «BMW» խանութների ցանցը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման և այլն։ Ըստ բաց աղբյուրների՝ Փայլակ Հայրապետյանը 2011 թվականին գրավադրել է իր ընկերությունները Ամերիաբանկում՝ ստացած 10 700 000 ԱՄՆ դոլարը տրամադրելով գործարար Աշոտ Սուքիասյանին Աֆրիկայում ադամանդի գործ հիմնելու նպատակով։ Չկատարելով վարկային պարտավորությունները՝ Աշոտ Սուքիասյանը նախընտրել է փախչել՝ կանգնեցնելով Փայլակ Հայրապետյանին սնանկության եզրին։
«Հետքը» պարզել էր, որ Աշոտ Սուքիասյանի` Կիպրոսում գրանցված ընկերությունն ուներ ևս երկու բաժնետեր, ըստ հրապարակված փաստաթղթերի՝ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Աշոտ Սուքիասյանը 2014 թվականի հունիսի 18-ին Հայաստանի գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարել էր, թե ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի տարբեր ոտնձգություններից։