«ՀՀ–ն սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերն արտադրող երկիր». Փաշինյանն առաջարկել է իրականացնել չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր

Նրա խոսքով՝ չրերի և չորացված մթերքների դեպքում պահպանման ժամկետների առումով ավելի մեծ ճկունություն կա, և անհրաժեշտ է այդ հանգամանքին ուշադրություն դարձնել


ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանը սկսել է ընկալվել որպես ամենաորակյալ չրերն արտադրող երկիր, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա, բացի մեր պատկերացրած չրերից, չոր մրգերի արտադրանքներ կան, որոնք շատ հետաքրքիր են։ Ես տարբեր տեղերից անընդհատ լսում եմ, որ հետաքրքրություն կա։ Սա հետաքրքիր ուղղություն է»,- ասաց Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ չրերի և չորացված մթերքների դեպքում պահպանման ժամկետների առումով ավելի մեծ ճկունություն կա, և անհրաժեշտ է այդ հանգամանքին ուշադրություն դարձնել։

«Այդ չիրը կարելի է պահել, և համապատասխան սեզոնին ավելի մեծ գլոբալ պահանջարկ կձևավորվի»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ թարմ մրգի և բանջարեղենի սեզոնի ավարտից հետո անհրաժեշտ է արդեն չրի և պահածոների արտահանման աջակցության ծրագրեր իրականացնել։


 

Leave a comment