Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները

Հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: Այն միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը:

Ժամանակացույցը՝

Սեպտեմբերի 10՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ

Սեպտեմբերի 11՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ

Սեպտեմբերի 12՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ

Սեպտեմբերի 13՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։

Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:

«Tour of Armenia» պրոֆեսիոնալ մրցաշարը կհամալրի հՀամաշխարհային հեծանվասպորտի օրացույցը (UCI Europe Tour 2.2 կարգի):

Leave a comment