Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը» նոր սեփականատեր ունի։ Այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։
Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։
Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր։
«Հրազդան ցեմենտի գործարանի» վերագործարկումը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի արդյունաբերության զարգացման համար՝ նպաստելով տեղական արտադրության աճին և երկրի տնտեսական ակտիվությանը։