ՌԴ–ն ակնկալում է, որ ԵԱՏՄ–ի շրջանակում Հայաստանի հետ գործակցությունը կշարունակվի. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260211/rdn-aknkalum-e-vor-eatmi-shrjanakum-hajastani-het-gvortsakcutjuny-ksharunakvi-peskvov-98693571.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_180:0:2911:2048_1920x0_80_0_0_7a1377e759e348aa06cc30d15ef68e30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս

հայաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս

Բաժանորդագրվել

Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահի այցը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի`Երևան և Բաքու կատարած այցերը։

«Հայաստանի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծերը՝ ԵվրԱզԷՍ–ը։ Հազիվ թե որևէ մեկը վիճարկի այն դերը, որը ԵվրԱզԷՍ-ը խաղում է այդ երկրում տնտեսական զարգացման այդքան բարձր տեմպերը պահպանելու գործում։ Այդ դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր այդ փոխգործակցությունը կշարունակվի»,– ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր կա, որը տարածվում է հնարավոր բոլոր ոլորտների վրա։ Դրանք են փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը, փոխադարձ ներդրումները և հարաբերությունները մշակույթի ոլորտում։

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Միջուկային ոլորտում ՌԴ–ի նախագծերն ավելի լավն են, քան ԱՄՆ-ինը. Պեսկով

Leave a comment