Երևանը չի քննարկել ՀԿԵ-ի կոնցեսիայի հանձնման հարցը․ ՌԴ փոխվարչապետ

Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, և որևէ պաշտոնական հարցում չի արվել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հարցը որպես այդպիսին մանրամասն չի քննարկվել։ Պաշտոնական հարցումներ չեն արվել», – լրագրողներին ասել է Օվերչուկը։

Հարավկովկասյան երկաթուղին ՌԴ-ի «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերության 100% դուստր ձեռնարկությունն է։

Leave a comment