Apple-ի նոր ղեկավարի աշխատավարձը հաջորդ ֆինանսական տարում կկազմի 3 մլն դոլար

Apple Inc.-ը նախատեսում է նոր գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Տերնուսին տարեկան վճարել 3 մլն դոլար աշխատավարձ, ինչպես նաև տրամադրել բաժնետոմսերի տեսքով տարեկան 55 մլն դոլարի նպատակային պարգևավճար՝ սկսած 2027 ֆինանսական տարվանից, որը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին։

Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, նախկին գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը, որը ստանձնել է տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնին, կստանա 2 մլն դոլար աշխատավարձ և 45 մլն դոլար արժողությամբ բաժնետոմսերի բոնուսային փաթեթ։

Տերնուսը սեպտեմբերի 1-ից փոխարինել է Քուկին և գլխավորում է Apple-ը։

Քուկն ընկերություն է եկել 1998 թվականին, իսկ 2011 թվականին զբաղեցրել է ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով Apple-ի հիմնադիրներից մեկին՝ Սթիվ Ջոբսին։ Քուկի ղեկավարության ընթացքում ընկերության եկամուտը նրա աշխատանքի սկզբում գրանցված 108 մլրդ դոլարից աճել է մինչև անցյալ տարվա 416 մլրդ դոլարը, իսկ շահույթն ավելացել է ավելի քան չորս անգամ։

Apple-ի շուկայական կապիտալիզացիան այս տարի աճել է գրեթե 20%-ով՝ հասնելով 4.75 տրլն դոլարի, մինչդեռ S&P 500 ֆոնդային ինդեքսն աճել է 11.5%-ով։

Leave a comment