Պուտինը հասկացրել է, որ ՌԴ-ն չի տրվելու Հայաստանի աշխարհաքաղաքական շանտաժին․ մեդիափորձագետ

https://arm.sputniknews.ru/20260902/putiny-haskacrel-e-vor-rd-n-chi-trvelu-hajastani-ashkharhaqaghaqakan-shantazhin-mediapvordzaget-106390915.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106389798_87:0:1527:1080_1920x0_80_0_0_81505784f72dfec4a3f8006fd611def8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մեդիափորձագետ, տիգրան քոչարյան, ռուսաստան, հայաստան, մրցույթ, լրագրող, видео

մեդիափորձագետ, տիգրան քոչարյան, ռուսաստան, հայաստան, մրցույթ, լրագրող, видео

Բաժանորդագրվել

Քոչարյանի գնահատմամբ՝ դեռևս տեսանելի չէ այն կետը, որտեղ Հայաստանի ղեկավարությունը կարող է կանգ առնել։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում ռուսատյաց «մեդիաուղեցույցի» ֆոնին, որը բարդացնում է անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից պարզ դարձավ, որ Մոսկվան մտադիր չէ տրվել Երևանի «աշխարհաքաղաքական շանտաժին»: Նման կարծիք է հայտնել «Alpha News»-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի հարթակում «Ազնիվ հայացք» 5-րդ միջազգային մեդիամրցույթին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Բիշքեկի «Ալա-Արչա» պետական նստավայրում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունները տևել են մոտ մեկ ժամ, որից մոտ 45 րոպեն՝ փակ ռեժիմով: ՌԴ նախագահը հայտարարել է, որ Եվրասիական կամ եվրոպական կողմնորոշման հարցում Մոսկվան հարգանքով կվերաբերվի հայ ժողովրդի ցանկացած որոշման և առաջարկել է՝ «Ընտրություն կատարեք և թեման փակենք»:

«Ռուսաստանն այս պահին, համենայնդեպս դա հասկանալի էր Փաշինյանի հետ երեկվա հանդիպման ժամանակ Պուտինի խոսքերից, չի տրվելու Հայաստանի կողմից աշխարհաքաղաքական որևէ շանտաժի: Եվ հարցը դրված է հստակ՝ դուք կա՛մ այստեղ եք, կա՛մ այնտեղ. մեզ տեղյակ պահեք, որ հասկանանք», – նշեց մեդիափորձագետը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանի առաջնորդը դիմում է հայ ժողովրդին՝ պնդելով «ԵՄ-ԵԱՏՄ» ընտրության հարցով անցկացնել հանրաքվե։ Քոչարյանի կարծիքով, դա տեղի է ունենում այն պատճառով, որ Մոսկվայում հասկանում են, որ հաճախ այն դիրքորոշումը, որն արտահայտում են հայ քաղաքական գործիչները, չի համընկնում Հայաստանի բնակչության կարծիքի հետ:

Փորձագետի խոսքով, Հայաստանը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհ, իսկ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացումը բացասաբար է ազդում Հայաստանի քաղաքացիների վրա, օրինակ՝ դա երևում է նույն ֆերմերներից, ձկնաբույծներից, պանրագործներից, որոնք ռուսական շուկաների փակ լինելու և եվրոպական շուկաների «դռները չբացվելու» հետևանքով վնասներ են կրում:

Այնինչ, ըստ Քոչարյանի գնահատականի, դեռևս տեսանելի չէ այն կետը, որտեղ Հայաստանի ղեկավարությունը կարող է կանգ առնել։ Եվ այս ամենը տեղի է ունենում անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքը բարդացնող ռուսատյաց «մեդիաուղեկցման» ֆոնին։

«Պետական լրատվամիջոցները հեռարձակվում են ըստ պետության դիրքորոշման՝ զարգացնում են այն թեման, որ Հայաստանը պետք է փնտրի «այլ ճանապարհ», այլ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերություններ։ Ընդդիմադիր լրատվամիջոցները փորձում են ցույց տալ ճիշտ, ազնիվ պատկերը, բայց հաճախ դա ուղեկցվում է,- չէի ասի, թե բացահայտ բռնաճնշումներով, բայց իրավապահները կարող են գալ, կնքել ընդդիմադիր լրատվամիջոցի տարածքը, խլել լրագրողների հեռախոսները, կամ դատարանով արգելել «խոսող գլուխներին» ելույթ ունենալ հեռուստատեսությամբ։ Շատ են տարբեր հայցերը լրագրողների և այլոց դեմ», – ասում է նա։

Քոչարյանի տեսանկյունից՝ դրանում ոչ մի նոր բան չկա, դա անցնում է ցանկացած հետխորհրդային երկիր, որը «Եվրոպա գնալով» ընտրել է իր բնակչության «ուղեղները լվանալու» ճանապարհը։

Վերադառնալով «Ազնիվ հայացք» միջազգային մեդիամրցույթի թեմային՝ չնայած դժվար պայմաններին, այնուամենայնիվ, իրենց հարգող, քարոզչական հնարքներին չենթարկվող հայ լրագրողներին հաջողվում է ազնիվ հայացքով տեսնել Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

«Դա դժվար է, բայց անհրաժեշտ, քանի որ, ինչպես ասում էր մի ֆիլմի հերոս, «ուժը ճշմարտության մեջ է», ուրեմն՝ ուժը ազնիվ հայացքի մեջ է, ուժը ճշմարտության մեջ է: Եվ ինչպես կաթիլը քար է ծակում, այնպես էլ ճշմարտությունը քանդում է բոլոր, այսպես ասենք, պետական քարոզչության խոչընդոտները, որոնք խանգարում են ազնիվ հայացքին», – եզրափակեց Քոչարյանը։

Այս տարվա «Ազնիվ հայացք» միջազգային մեդիամրցանակաբաշխությունն արդեն հինգերորդն է: Մրցույթը աջակցում է արտասահմանյան լրատվամիջոցների, ինչպես նաև լրագրողների, հեղինակների և բլոգերների լավագույն տեղեկատվական նախագծերը, որոնք լուսաբանում են այլ երկրների հետ Ռուսաստանի մշակութային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաները:

Մասնակցության հրավիրվում են ԶԼՄ-ների արտասահմանյան խմբագրություններ, անկախ լրագրողներ, հեղինակներ և բլոգերներ: Դիմումները կընդունվեն մինչև 2026 թվականի հոկտեմբերի 4-ը:

Մեդիամրցանակաբաշխության կազմակերպիչը «Ռոսսոտրուդնիչեստվոն» է:

Leave a comment