«Հայաստան» դաշինքի պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել ձերբակալվածներին։ Ներս չեն թողել մտնել նաև փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից Էջմիածնում ձերբակալություններ են։ Ինչպես հայտել է «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը՝ ձերբակալվածների հստակ թիվն այս պահին 10-ն։
Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել ձերբակալվածներին՝ Խաչատրյանը հայտնել է, ինքը տեղեկություներ չունի, բայց, ըստ ներքին խոսակցիւթյունների, նրանք օգտագործել են իրենց թիմի մարդկանց հեղինակությունն ու դիրքը՝ Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում քվե ապահովելու՝ ի օգուտ իրեն՝ Սեւակ Խաչատրյանին։
Տեղեկացնենք, որ այս պահին ձերբակալվածները գտնվում են Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի Քննչական բաժնում։