«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

2022 թ. աշխարհի չեմպիոնը 5 տարվա պայմանագիր է կնքել Անգլիայի փոխչեմպիոնի հետ: Transfermarkt-ի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 145 միլիոն եվրո:

Էնցո Ֆերնանդեսը 2023 թ. հունվարից էր խաղում «Չելսիում», որի կազմում անցկացրել է 170 հանդիպում, դարձել 31 գոլի ու 30 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 100 միլիոն եվրո է գնահատում արգենտինացու տրանսֆերային արժեքը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment