Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բիշքեկում Փաշինյանը, ըստ էության, հայտարարել է, որ իր ղեկավարած ուժն է կանխել ԵՄ անդամակցության հարցով հնարավոր հանրաքվեի իրականացումը։
Ըստ ՔՊ կուսակցական լրատվամիջոցի, նա ասել է. «Եթե Հայաստանի ԱԺ-ն չընդուներ օրենքը ( նկաըի ունի ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին ՔՊ-ի ընդունած օրենքը), ապա քաղհասարակությունը կհավաքեր 350 հազար ստորագրություն, և այդ դեպքում էլ օրենքը չընդունելու դեպքում, Հայաստանը պարտադրված կլիներ հանրաքվե անցկացնել։ Փաստացի, այդ օրենքի ընդունմամբ, մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից։ Իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ»։
Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ, ըստ էության, նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանա ՀՀ քաղաքացին ՔՊ-ի եվրոպական օրակարգի մասին։