ՌԴ-Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները 7 ամսվա ընթացքում աճել են 63.4%-ով

Բաժանորդագրվել

Նախարարությունը տվյալները ներկայացրել է Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։ Բանակցություններին մասնակցել է նաև ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումները 2026 թվականի առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 63.4%-ով՝ հասնելով 86 հազար տոննայի։ Այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։

Նախարարությունը տվյալները ներկայացրել է Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքներով։ Բանակցություններին մասնակցել է նաև ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։

«Երկաթուղային տրանսպորտի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև արտաքին առևտրային բեռնափոխադրումների ծավալը 2026 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում աճել է 63.4%-ով և կազմել 86 հազար տոննա», – ասվում է տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հիշեցնում է, որ ԵԱՏՄ տարածքի շրջանակներում երկրների միջև երկկողմ և տարանցիկ ավտոմոբիլային փոխադրումներն իրականացվում են առանց թույլտվության։

Բացի այդ, 2026 թվականին կողմերը նախնական 700 թույլտվություն են փոխանակել դեպի երրորդ երկրներ և այնտեղից ավտոմոբիլային փոխադրումների համար։ Ռուսաստանի և Հայաստանի միջև գործում է նաև կանոնավոր չորս ավտոբուսային երթուղի։

Leave a comment