https://arm.sputniknews.ru/20260902/ete-hajastanin-rusakan-razmabaza-petq-che-menq-henc-vaghy-kherananq-putin-106367348.html
Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին
Եթե Հայաստանին ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք հենց վաղը կհեռանանք. Պուտին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է` եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, կմնան, կաշխատեն և կհամագործակցեն 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T00:50+0400
2026-09-02T00:50+0400
2026-09-02T00:51+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106366005_0:0:1281:720_1920x0_80_0_0_14fba64f9d9fce94eb7b4728b4efc3fd.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին։«Եթե Հայաստանը կարծում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու»,– ասել է Պուտինը։Նրա խոսքով՝ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պահպանվի, Ռուսաստանը կմնա և կշարունակի համագործակցությունը։«Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,– հավելել է ՌԴ նախագահը։
2026
Լուրեր
am_HY
Путин: если Армения считает, что ей не нужна российская база в Гюмри, мы уйдем хоть завтра.
Sputnik Արմենիա
Путин: если Армения считает, что ей не нужна российская база в Гюмри, мы уйдем хоть завтра.
2026-09-02T00:50+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106366005_94:0:1054:720_1920x0_80_0_0_ccede298c8a0719d9c40f79ebf36e86d.jpg.webp
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ նախագահը նշել է` եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, կմնան, կաշխատեն և կհամագործակցեն
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին։
«Եթե Հայաստանը կարծում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու»,– ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը պահպանվի, Ռուսաստանը կմնա և կշարունակի համագործակցությունը։
«Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ ռուսական ռազմական ներկայություն լինի, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,– հավելել է ՌԴ նախագահը։