ՌԴ և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև շփումները մշտապես շարունակվում են․ Պուտին

https://arm.sputniknews.ru/20260902/rd-ev-amn-hatuk-tsarajutjunneri-mijev-shpumnery-mshtapes-sharunakvum-en-putin-106367473.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106366932_0:0:2729:2047_1920x0_80_0_0_495e4057bbe5caa5f38219b6fb433d0d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին

ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի խոսքով՝ հատուկ ծառայությունների ղեկավարների միջև պահպանվում են նաև ուղիղ շփումները։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի –Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև շփումները մշտապես շարունակվում են։ Այս մասին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև շփումները մշտապես շարունակվում են։ Ինչպես գուցե նկատել եք, վերջերս մենք ամերիկյան կողմին փոխանցեցինք ԱՄՆ մի քաղաքացու, որը մեզ մոտ ազատազրկման վայրում էր։ Առողջական վիճակից ելնելով, մարդասիրական նկատառումներով։ Սովորական մի տղա է` հարբեցող ու կռվարար, առողջությունն էլ վատ է, թող գնա տուն՝ բուժվելու։ Նրան փոխանցեցինք», – ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ նման շփումները միշտ եղել են և պահպանվել են նույնիսկ ամենաբարդ ժամանակներում։

«Առավել ևս հիմա այդ շփումները շարունակվում են։ Հատուկ ծառայությունների ղեկավարների միջև, այդ թվում` ուղիղ կապեր են պահպանվում», – հայտարարել է նա։

Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ բանակցություններին՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ եթե որևէ մեկը կարող է դրական ներդրում ունենալ բանակցային գործընթացում, Ռուսաստանը դրան դեմ չէ։

«Եթե որևէ մեկը կարող է ինչ-որ դրական բան բերել այս բանակցային գործընթացին, որն այսօր, որքան հասկանում ենք, որոշակիորեն սառեցված է, ապա ընդհանուր առմամբ մենք դեմ չենք», — ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն ու ամերիկացի առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները Ռուսաստանում միշտ ցանկալի հյուրեր են, և Մոսկվան հաճույքով համագործակցում է նրանց հետ։

Leave a comment