«Լիակատար բաժանում տեղի չունեցավ, բայց…». Մարկեդոնովը՝ Պուտին–Փաշինյանի հանդիպման մասին

https://arm.sputniknews.ru/20260901/liakatar-bazhanum-teghi-chunecav-bajc-markedvonvovy-putinpashinjani-handipman-masin-106364204.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99718230_72:0:1209:853_1920x0_80_0_0_a7c59d0e099b8d9a4bb9081f7f11b65e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, սերգեյ մարկեդոնով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան

հայաստան, ռուսաստան, սերգեյ մարկեդոնով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Պուտին–Փաշինյան հանդիպումը շուրջ 1 ժամ է տևել։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Բիշքեկում լիակատար բաժանում տեղի չունեցավ, բայց նախկին «նորմալ վիճակին» վերադառնալու մասին եզրակացություններ անել չի կարելի։ Քաղաքագետը Սերգեյ Մարկեդոնովն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բիշքեկյան հանդիպումը։

«Երկար սպասված բանակցություններից հետո նորության մասին խոսելու կարիք չկա, թեև շատերը որոշակիություն և «վերջնական փաստական թուղթ» էին ակնկալում բիշքեկյան հանդիպումից։Ռուսաստանի նախագահը Հայաստանի կողմից եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը մեկնաբանեց որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու շարժման մասին փաստացի հայտարարություն: Եվ այդ կետը նա հատուկ ընդգծեց։ Բայց Փաշինյանն էլ հավատարիմ մնաց իր հին մոտեցումներին։ Նա ընդունեց, որ հնարավոր չէ միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, բայց կրկնեց, որ եվրաինտեգրման ներկա փուլը դիտարկում է որպես նախապատրաստական փուլ և դեռևս իրավական հակասություն չի տեսնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների և ԵԱՏՄ-ում ունեցած պարտավորությունների միջև»,– նշել է քաղաքագետը:

Նա անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը 2025 թվականին ընդունեց եվրաինտեգրման մասին օրենքը և դրանով իսկ հրաժարվեց ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեից։

««Համաժողովրդական կամարտահայտության» սառեցումը կարծես թե դառնում է Նիկոլ Վովաևիչի ֆիրմային քաղաքական ոճը»,– մեկնաբանել է Մարկեդոնովը։

Նա եզրափակել է` Բիշքեկը չմերձեցրեց Մոսկվային և Երևանին, բայց և վերջնականապես չփակեց պատուհանները հնարավոր մանևրումների համար։

Leave a comment