Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավարդեսպան Վասիլիս Մարագոսին։

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանը և քաղաքական երկխոսությանն առնչվող մի շարք հարցեր։ Կարևորվել են Եվրամիության հետ համագործակցության ընդլայնումն ու շարունակական երկխոսությունը։

Ընդգծվել է ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի ակտիվ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը։ Ընդգծվել է ՀՀԵՄ համագործակցության նշանակությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հարցում։

Leave a comment