ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։
Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել:
«Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԺ-ն օգոստոսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատել է «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ նախատեսող նախագիծը։ Դրա համաձայն՝ ԱԳՆ-ից բացի, փոխվելու են ևս երկու նախարարությունների անվանումներ։