ՀՀ ԱԳՆ–ն պաշտոնապես վերանվանվեց – 01.09.2026, Sputnik Արմենիա

Բաժանորդագրվել

ԲԱցի ԱԳՆ–ից, կփոխվեն ևս 2 նախարարությունների անվանումները։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարությունը պաշտոնապես վերանվանվել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչությունը։

«Այսօր ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որով արտաքին գործերի նախարարությունը վերանվանվում է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` ԱԺ–ն օգոստոսի 27-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ հաստատեց «Կառավարության կառուցվածքի և կազմի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որի համաձայն` բացի ԱԳՆ–ից, կփոխվեն ևս 2 նախարարությունների անվանումները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ աշխատանքի և բարեկեցության նախարարություն:

Leave a comment