Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը

https://arm.sputniknews.ru/20260901/pashinjany-putini-het-kqnnarki-hh-rd-haraberutjunneri-zargacman-razmavarutjuny-106340201.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106337686_228:0:2959:2048_1920x0_80_0_0_a3b51e45459c22a1d9de28539b71ce26.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, շհկ, ռուսաստան, հայաստան

նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, շհկ, ռուսաստան, հայաստան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 1-ին «ՇՀԿ+» գագաթնաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը:

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի-Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկվելու է երկկողմ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը:

«Այսօր ես հանդիպում կունենամ ՌԴ հարգելի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մեր հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Հնդկաստանի և Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները փաստացի ռազմավարական բնույթ ունեն, մնում է դրանց փաստաթղթային ձևակերպում տալ։

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով կառավարության 2026-2031թթ.ծրագրում ռազմավարական գործընկերների շարքում Ռուսաստանի բացակայությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը իրավական, քաղաքական և տնտեսական առումով Հայաստանի համար ավելին է, քան պարզապես ռազմավարական գործընկեր: Միաժամանակ նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները վերաիմաստավորման, առողջացման և փոխադարձ հարգանքի կարիք ունեն:

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին, նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ՝ թե ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հետ Մաքսային միությունում գտնվելն անհնար է, և Երևանին առաջարկել է ընտրություն կատարել հանրաքվեի միջոցով:

Leave a comment