Վաղարշապատում վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել ընդդիմադիրների նկատմամբ

Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել է, որ այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ

Ավելի ուշ, Սևակ Խաչատրյանը հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է բռնաճնշումների մասինէ նշելով, որ ձերբակալվածների թիվն արդեն 10-ը գերազանցում է։

Խաչատրյանն իր խոսքում  նշել էր, որ տոտալ բռնաճնշումներ են ավագանու անդամների, ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների և աջակիցների նկատմամբ։ «Ինձ համար անհասկանալի է այս իրավիճակը, մանավանդ, որ Վաղարշապատի ընտրություններից 4-5 ամիս հետո նման գործողություններ են տեղի ունենում։ Կարծում եմ՝ իշխանությունները վախենում են, երևի վախ չափողի մոտ պետք է գնան։ Երևի հունիսի կայանալիք խորհրդարանական ընտրություններն էլ կապ ունեն՝ փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել։ Ուզում են հասկացնել՝ ով ընդդիմադիր հայաց ունենա, ապա բռնաճնշումների է ենթարկվելու, ձերբակալվելու կամ կալանավորվելու է»-,-ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment