Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական կապերի զարգացումը
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են տարածաշրջանային գործընթացներին և ընթացիկ զարգացումներին։ Ընդգծվել է TRIPP նախագծի նշանակությունը հաղորդակցությունների ապաշրջափակման ու հետագա զարգացման գործում։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել նախագծի իրականացման ընթացքի, ինչպես նաև նախատեսվող առաջիկա ծրագրերի վերաբերյալ։
Փաշինյանն աշխատանքային այցով Բիշքեկում է՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ։