Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը, հայտնում է ՀՀ Ախ գրասենյակը:
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ՀՀ ԱԽ քարտուղարն ու Ադրբեջանի նախագահի օգնականը շարունակել են խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սա Սիմոնյանի առաջին հանդիպումն է Ալիևի օգնականի հետ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո:
Հունիսի 14-ին Դիլիջանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Կողմերը նույնաբովանդակ տեքստ էին տարածել, ըստ որի «բանակցությունների ընթացքում քննարկել են ադրբեջանա-հայաստանյան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր և ընդգծել են երկկողմ ուղիղ երկխոսության շարունակման կարևորությունը»։