ԱԳ նախարար․ այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանից ապրանք են գնել

Ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանքներ են գնել, հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը


ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանքներ են գնել, հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները Հայաստանի ընկերություններից ապրանք առան»,– ասաց Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ այժմ գործընթացը դառնալու է երկկողմ, և Հայաստանը նույնպես ապրանքներ կվաճառի Ադրբեջանին։


«Հիմա կլինի առք և վաճառք», – նշել է Միրզոյանը։


 

Leave a comment