ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան գիտի, որ ՌԴ հետ համագործակցությունը շահավետ է ՀՀ համար:
«Այո՛, նա (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խմբ.) այժմ այլ տեսակետներ ունի իր երկրի ապագայի հնարավոր ձևաչափերի վերաբերյալ։ Բայց, ի վերջո, հավանաբար, որոշումը, այնուամենայնիվ, պետք է ընդունի Հայաստանի ժողովուրդը։ Դա մեր գործը չէ, դա հայ ժողովրդի գործն է։ Մենք չենք ցանկանում հայերից ավելի հայ լինել։ Բայց այն, որ մեզ հետ համագործակցությունը մեծ օգուտ է բերում հայերին, մենք հաստատ գիտենք»,- ասել է Պեսկովն Առաջին ալիքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասով: