Նոյեմբերյանի ղեկավարն ազատ է արձակվել ՀԿԿ-ում հարցաքննությունից հետո (PAN.am)

Նոյեմբերյանի համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։

«Արսեն Աղաբաբյանը ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո»,- գրել է Առաքելյանը:

Աղաբաբյանի ձերբակալության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 31-ի երեկոյան։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել էին նրա ձերբակալությունը: Կոմիտեից այլ մանրամասներ չէին հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով, գրել էր Factor.am-ը:

Արսեն Աղաբաբյանը «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է։

Արսեն Աղաբաբյանը Նոյեմբերյանի համայնքապետ է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններից հետո՝ ընդդիմադիր «Ապրելու երկիր» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունների կոալիցիա ձևավորելու արդյունքում:

Leave a comment