Թեհրանը պատերազմի չի ձգտում, բայց վճռականորեն կարձագանքի ցանկացած ագրեսիայի․ Փեզեշկիան

Թեհրանը պատերազմի չի ձգտում, բայց կարձագանքի իր դեմ ուղղված ցանկացած թշնամու գործողության, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։

«Մենք պատերազմ չենք փնտրում, և սա հստակ ուղերձ է, որը մենք փոխանցել ենք ամբողջ աշխարհին։ Սակայն, Իրանի դեմ ցանկացած ագրեսիայի դեպքում մենք երբեք լուռ չենք նստի և վճռականորեն կպատասխանենք», – ասել է Պեզեշկյանը Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից առաջ։

Իրանի նախագահը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում անկայունությունը ոչ մեկի շահերից չի բխում և մարտահրավեր կլինի բոլորի համար։ Այս առումով նա առաջարկել է համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգությունն ու զարգացումն ապահովելու համար։

 

Leave a comment