https://arm.sputniknews.ru/20260831/shengavitum-larvats-iravitshak-e-mi-qani-tnak-pvordzum-en-qandel-bnakichnery-tujl-chen-talis-106296692.html
Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս
Շենգավիթում լարված իրավիճակ է․ մի քանի տնակ փորձում են քանդել, բնակիչները թույլ չեն տալիս
Sputnik Արմենիա
Թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության, ինչպես նաև ոստիկանների ժամանումից հետո բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է… 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T14:06+0400
2026-08-31T14:06+0400
2026-08-31T14:06+0400
տնակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106296526_0:0:1501:844_1920x0_80_0_0_d35757b29d917ba38d3fa19b16ff62bf.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում պատրաստվում են տնակներ քանդել, ինչին դեմ են բնակիչները։Նրանք նշում են` ընդհանուր առմամբ 11 հոգի, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, կարող են առանց տանիքի մնալ։ Տնակների մոտ ժամանած Թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության, ինչպես նաև ոստիկանների ժամանումից հետո բնակիչներից մեկը սկսեց բղավել.«Գնացե՛ք, հեռացե՛ք», «ես դիմում եմ գրել քաղաքապետարան, ինչի եք եկել»։Նա փորձում էր այնպես անել, որպեսզի որևէ մեկը չմոտենա իրենց տներին։ Կինը ինչ-որ բաներ էր շպրտում այնտեղ ժամանած աշխատակիցների վրա, ի վերջո նրանք մի փոքր հետ քաշվեցին։Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին։Տեղում գտնվող իրավապահները բերման ենթարկեցին մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։Նշենք, որ տեղում էր նաև քաղաքապետարանի տրակտորը, որն ավելի ուշ հեռացավ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106296526_0:0:1125:844_1920x0_80_0_0_8d03890df65fbf32565e3547b8d67b10.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնակ
Բաժանորդագրվել
Թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության, ինչպես նաև ոստիկանների ժամանումից հետո բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում պատրաստվում են տնակներ քանդել, ինչին դեմ են բնակիչները։
Նրանք նշում են` ընդհանուր առմամբ 11 հոգի, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ, կարող են առանց տանիքի մնալ։ Տնակների մոտ ժամանած Թաղապետարանի, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության, ինչպես նաև ոստիկանների ժամանումից հետո բնակիչներից մեկը սկսեց բղավել.
«Գնացե՛ք, հեռացե՛ք», «ես դիմում եմ գրել քաղաքապետարան, ինչի եք եկել»։
Նա փորձում էր այնպես անել, որպեսզի որևէ մեկը չմոտենա իրենց տներին։ Կինը ինչ-որ բաներ էր շպրտում այնտեղ ժամանած աշխատակիցների վրա, ի վերջո նրանք մի փոքր հետ քաշվեցին։
Ավելի ուշ այնտեղ գտնվող կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրին։
Տեղում գտնվող իրավապահները բերման ենթարկեցին մեկ տղամարդու և մեկ կնոջ։ Տեղում հավաքվածները նշում են, որ կինը մանկահասակ՝ 3 ամսական երեխա ունի։
Նշենք, որ տեղում էր նաև քաղաքապետարանի տրակտորը, որն ավելի ուշ հեռացավ։