Լրատվամիջոցը եզրակացնում է, որ ուկրաինական ԶՈւ-ի կորուստներն ավելի ծանր են, քան պաշտոնապես ընդունում են։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովի* խոստովանությունը վկայում է, որ Կիևը ստում է ճակատում կրած կորուստների մասին։ Այս մասին գրում է «The Telegraph»-ը։
«Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ամսական առնվազն 30 հազար մարդ հավաքագրի Ուկրաինայի զինված ուժերում։ Դա, նրա խոսքով, ներկայիս բանակը պահպանելու թիվն է, ինչից կարելի է եզրակացնել, որ կորուստներն ավելի ծանր են, քան պաշտոնապես ընդունվում է»,- ասված է հրապարակման մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքային գերեզմանատունը գերբեռնված է մեծ թվով հուղարկավորված զինծառայողների պատճառով։
*Ներառված է Ռոսֆինմոնիտորինգի ծայրահեղականների և ահաբեկիչների ցանկում։