Հանդիպում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Այդ մասին սոցցանցում հայտնել է վարչապետը:


Տեսանյութը՝ այստեղ:


Հիշեցնենք՝ երկօրյա աշխատանքային այցով ՀՀ վարչապետը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: 


Բիշքեկի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:


Հիշեցնենք նաև՝ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:


Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:

Դիտումների քանակ30

Leave a comment