Մեխակը դեռ սգո ծաղիկ են համարում. ֆլորիստը՝ հայկական շուկայի առանձնահատկությունների մասին

https://arm.sputniknews.ru/20260830/mekhaky-der-sgvo-tsaghik-en-hamarum-flvoristy-hajkakan-shukaji-arandznahatkutjunneri-masin-106226130.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1c/106225353_127:0:1542:1061_1920x0_80_0_0_f05ef9dee24bc8d755827cb71826d7a2.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ծաղիկ, մուշեղ պողոսյան, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, ծաղիկ, մուշեղ պողոսյան, ուրիշ նորություններ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Իսպանիայում բնակվող Մուշեղ Պողոսյանը սկսնակ մասնագետներին խորհուրդ է տալիս դուրս գալ «4 պատերի» սահմանափակումներից։

Հայաստանում ֆլորիստիկան զարգացած է, սակայն ոլորտում գերակշռում է կոմերցիոն մոտեցումը, մինչդեռ արվեստային ֆլորիստիկան դեռևս լայն տարածում չունի։ Sputnik Արմենիայի «Ուրիշ նորություններ» հաղորդման շրջանակում այս մասին ասաց իսպանաբնակ հայտնի արտիստ-ֆլորիստ Մուշեղ Պողոսյանը։

«Հայաստանում 80%-ից ավելին կոմերցիոն ֆլորիստիկա է։ Ճաշակն ու կոկիկությունը կա, որը նույնիսկ Եվրոպայում չկա, բայց արվեստի գիծը քիչ է։ Եվրոպացիները փոքրի, ճաշակի ու արվեստի մեջ տարբերվող վիճակն են սիրում, իսկ Հայաստանում երևացող, բրենդային ու կոմերցիոն պատկերն է առաջնային»,– նշեց ֆլորիստը։

Տարիներ շարունակ Հայաստանում աշխատելուց հետո Պողոսյանը տեղափոխվել է Իսպանիա և Բարսելոնայում հիմնել սեփական ծաղկի խանութը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրոպայի ծաղկային մշակույթների միջև էական տարբերություն կա։ Եթե Հայաստանում հաճախ նախընտրում են մեծ, ընդգծված և ավանդական ծաղկեփնջեր, Եվրոպայում ավելի տարածված են փոքր, բնական և դաշտային ծաղիկներով կոմպոզիցիաները։

«Հայաստանում ամեն երկրորդ մարդը վարդ է նվեր տանում կամ ստանում։ Եվրոպայում ճաշակը ավելի շատ դաշտային, փոքրիկ, կոկիկ է՝ բնությանը մոտ», – ասաց ֆլորիստը։

Պողոսյանի համոզմամբ՝ հայկական շուկայում արվեստի տարրերով ֆլորիստիկայի զարգացմանը խանգարում է ռիսկի դիմելու վախը և տարիներով արմատացած կարծրատիպերը։

«Դեռ կա զույգ ու կենտ ծաղիկի, մեխակը սգո ծաղիկ համարելու, նվերը սև թղթով փաթեթավորելու վախը։ Մարդ կա՝ ծաղկեփնջի մեջ մեխակ է տեսնում, չի առնում, որովհետև կարծրատիպ կա, թե դա գերեզմանի ծաղիկ է։ Բայց չկա նման ճշմարտություն։ Պետք է չվախենալ կոտրել ծաղիկը, խառնել գույներն ու նյութերը, անել այն, ինչ ուզում ես»,- ընդգծեց նա։

Պողոսյանը սկսնակ մասնագետներին խորհուրդ է տալիս դուրս գալ «4 պատերի» սահմանափակումներից, չսահմանափակվել միայն գումար վաստակելու մղումով և ազատություն տալ ստեղծագործական մտքին։

Leave a comment