Հանրապետության առանձին շրջաններում կտեղան հորդառատ անձրևներ, սպասվում է քամու ուժգնացում


Երևան քաղաքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։


Հանրապետության տարածքում օգոստոսի 30-ին կեսօրից հետո, 31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։


Քամին՝ հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Դիտումների քանակ5

Leave a comment