Նեպալում և Տիբեթում տեղի ունեցած ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 750-ի
Նեպալում և Տիբեթում անցած շաբաթ տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով կիրակի օրը զոհերի թիվը հասել է 750-ի, իսկ 3044-ը անհետ կորած են համարվում, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են իշխանությունները:
Ուրբաթ օրվանից ի վեր փրկարարական աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են վատ եղանակի պատճառով:
Կարմիր խաչի գնահատմամբ աղետից տուժել է ավելի քան 90,000 մարդ։