ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի 2 բնակավայրի նկատմամբ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, օգոստոսի 30 — Sputnik. Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Վելիկի Պրիկոլ և Սադկի գյուղերի նկատմամբ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ակտիվ գործողությունների արդյունքում «Հյուսիս» ռազմական խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Վելիկի Պրիկոլ և Սադկի գյուղերի նկատմամբ», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Պաշտպանական գերատեսչությունն առաջին անգամ հայտնել է նաև ՀՌԳ գոտում կանադական արտադրության Titan-S զրահամեքենայի ոչնչացման մասին։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment