Արտակարգ դեպք Երևանում․ Բագրատունյաց պողոտայում պատշգամբ է փլուզվել, կան վիրավորներ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ թիվ 62 բնակարանի պատշգամբը փլուզվել և ընկել է թիվ 58 բնակարանի պատշգամբի վրա, և փրկարարները ավտոսանդուղքով 2 քաղաքացու բարձրացրել են թիվ 62 բնակարան։ Նրանք նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներն են Երևանի բնակիչներ, 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։