Երևանում պատշգամբ է փլուզվել. կան վիրավորներ

Բաժանորդագրվել

Վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik․ Երևանի Բագրատունյաց պողոտայում գտնվող շենքերից մեկում փլուզվել է պատշգամբ։ Երկու քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ փլվել է 5-րդ հարկի պատշգամբը և հայտնվել 4-րդ հարկում, արդյունքում երկու քաղաքացի` Երևանի բնակիչներ 20-ամյա Օվսաննա Ա․-ն և 41-ամյա Տաթև Ս․-ն, վնասվածքներ են ստացել։

Կայքի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները նշել են, որ շենքը հին է և գրեթե բոլոր պատշգամբները նույն վիճակում են։ Բազմաթիվ անգամ դիմել են թաղապետարան, սակայն ապարդյուն։ Իսկ երբ առաջարկել են, որ իրենց ուժերով վերանորոգեն, թաղապետարանից սպառնացել են տուգանել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Leave a comment