Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 734-ի

Բաժանորդագրվել

Մոտ 2 500 մարդ անհետ կորած է համարվում։

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 734-ի, հաղորդում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տարերային աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 675 զոհի մասին:

«Նեպալում առնվազն 734 մարդ Է զոհվել հանկարծակի ավերիչ ջրհեղեղի հետևանքով», – ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ լեռնային Նեպալում ջրի հզոր հոսքը լցվել է Բհոտե-Կոշի գետը։ Սկզբում նշվում էր, որ խոշոր հեղեղման պատճառ են դարձել երկրաշարժը և դրան հաջորդած սողանքը։ Սակայն ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) օգոստոսի 27-ին հայտարարեց, որ սեյսմիկ տատանումները առաջացել են սառցադաշտի փլուզումից, ոչ թե ստորգետնյա ցնցումներից։
Հայաստանը ցավակցություն է հայտնել ՉԺՀ- Նեպալ սահմանին տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ

Leave a comment