Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի նախնական փուլի երկրորդ տուրում 5:2 հաշվով հաղթեց գերմանական «Վայլիմդորֆին» ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր։

Երևանյան ակումբը 9 միավորով հաղթեց E խմբում, որի հանդիպումներն անցկացվեցին Երևանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում։

Նախորդ երկու խաղում «Յունիսպորտը» 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել էստոնական «Տալինից» ու 14:1 հաշվով հաղթել էր իսլանդական «Ռեյկյավիկին»։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment